Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի դեկտեմբերի 23-ին նախատեսված նիստում տեղի կունենա համալսարանի Պաշտոնական կայքի (armspu.am) շնորհանդեսը:
Նիստին կմասնակցի նաեւ ՀՊՄՀ խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստի ժամանակ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կներկայացնի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գործունեության ռազմավարական ծրագիրը (2010-2015թթ.):
Խորհրդի նիստում ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը հանդես կգա 2011 թվականին համալսարանում կատարված աշխատանքների հաշվետվությամբ: Նիստի ընթացքում կհաստատվի 2012 թվականի բյուջեի նախահաշիվը: