News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իլհամ Ալիեւի 50-ամյակը լրանում է դեկտեմբերի 24-ին, որի կապակցությամբ, Ադրբեջանում արագընթաց կերպով պատրաստվում են «առաջնորդի» ծննդյան օրը նշելուն: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը: Օրինակ, Սումգայիթի տեղական ինքնակառավարման մարմի ղեկավար Էլդար Ազիզովը 50 մետրանոց տորթ է պատրաստում նախագահի ծննդյան օրվա առթիվ: Մյուս քաղաքներում եւ շրջաններում էլ դեկտեմբերի 24-ը շքեղությամբ նշելու համար անհավանական պատրաստություններ են տեսնում: Ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված են Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորանքներով եւ մաղթանքներով:

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի նշել իր ծննդյան օրը, Իլհամ Ալիեւը եւս: Սակայն խոսքն այն է, թե ինչպես է անցկացվում այդ օրը: Մի կողմից, Իլհամ Ալիեւը արգելում է իր պաշտոնյաներին հանդիսավորության նշել իրենց ծննդյան օրը, նույնիսկ որոշ պաշտոնյաներ իրենց ծննդյան օրը նշելու համար հեռացվել են աշխատանքից, իսկ մյուս կողմից իր ծննդյան օրվա առթիվ մեծ պատրաստություններ է տեսնում: Սա հատուկ է ավտորիտար ղեկավարներին», եզրափակում է թերթը:

Տպել
Ամենաշատ