News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի կառավարությունը արգելափակել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին հետախուզական համակարգեր մատակարարելու գործարքը: Elbit ընկերության տվյալներով, որը մեկ այլ ընկերության`  IAI-ի հետ զբաղվում է այդ գործարքով, պայմանագիրը չեղյալ է համարվել քաղաքական դրդապատճառներով:

Թուրքիայի հետ պայմանագիրը կնքվել էր 2009-ին: Թուրքական ռազմաօդային ուժերը պետք է հետախուզական կոնտեյներներ ստանային կործանիչների համար, որոնց վրա տեղադրված են Lorop ինֆրակարմիր տեսախցիկներ: Թուրքիայի հետ համաձայնագրի արժեքը շուրջ 140 մլն դոլար է:

Իսրայելի ՊՆ հայտարարության համաձայն, Թուրքիայի հետ գործարքը արգելափակվել է, քանի որ տվյալ համակարգերը Իսրայելի պաշտպանական համալիրի տեխնոլոգիապես ամենաբարձր մակարդակի նմուշներ են:

IAI եւ Elbit ընկերությունները բանակցություններ են վարում Իսրայելի ՊՆ-ի հետ` պայմանագիրը վերականգնելու վերաբերյալ, քանի որ այս արգելքը կարող է մեծ ֆինանսական վնաս պատճառել իրենց:

Այդ ընկերությունները կարծում են, որ Թուրքիան կարող է դատական կարգով Իսրայելից փոխհատուցում պահանջել պայմանագիրը միակողմանի խզելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ