News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանին, այսօր` դեկտեմբերի 23-ին գումարած նիստում, միաձայն հավանություն է տվել Երեւան քաղաքի 2012 թ. բյուջեի նախագծին:

Բյուջեն եկամուտների գծով կանխատեսվում է 63,7 մլրդ եւ ծախսերի գծով` 63,77 մլրդ դրամ, դեֆիցիտը`  50 մլն դրամ:

Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը նշել է, որ առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալներում սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը կազմում է 31.8%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը` 11%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում` ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը` 32.4%:

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաեւ այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու լիազորությունները Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին վերապահելու, ինպես նաեւ աղբահանության վճար վճարողների հաշվառման,աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաեւ այդ վճարի գանձման կարգը սահմանելու մասին որոշման նախագծերը:

Անդրադառնալով աղբահանության վարձավճարի չափի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներով տարածված ոչ ճիշտ տեղեկատվությանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի ավագանու որոշման համաձայն, աղբահանության վճարի չափը փաստացի բնակվող մեկ անձի համար սահմանվել է ամսական 200 դրամ:

Մայրաքաղաքի ներքաղաքային հասարարակական տրանսպորտի աշխատանքը կազմակերպելու նպատակով նոր ստեղծվող «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեությունն իրականացնելու համար Երեւանի ավագանին հավանություն է տվել նաեւ  ընկերության կառուցվածքը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին որոշման նախագծին:

Ընդառաջելով բնակիչների կողմից ստացված դիմումներին` Երեւանի ավագանին գույքահարկի գծով արտոնություն է սահմանել Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող 2776 քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույքային միավորների գույքահարկի ժամկետանց հարկային պարտավորությունների նկատմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ