News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ համակարգը հաջորդ շաբաթ կտեղակայվի Թուրքիայի Մալաթիա քաղաքում  գտնվող դաշինքի ռազմաբազայում: Այդ մասին հայտնել է թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա:

Ըստ նրա` ռադիոտեղորոշիչ համակարգը պաշտպանական է եւ ուղղված չի լինի որեւէ այլ պետության դեմ, հաղորդում է  MIGnews-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ը սեպտեմբերին հուշագիր էին ստորագրել թուրքական տարածքում  ԵվրոՀՀՊ ռադիոտեղորոշիչ համակարգ տեղակայելու վերաբերյալ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ  հայտարարել էր, թե վերոնշյալ ռադարը վերահսկելու է Ռուսաստանի տարածքի զգալի մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ