News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան Վրաստանի մեծ բարեկամն ու գործընկերն է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության հետ Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում:

Վրաստանի նախագահի խոսքով` «երկու պետությունների միջեւ հարաբերություները կենսական կարեւոր նշանակություն ունեն Վրաստանի համար»: Նա հիշեցրել է նաեւ ազատ առեւտրի պայմանագրի  եւ վիզային ռեժիմի վերացման մասին:

«Թուրքիան օրեցօր ավելի որոշիչ դիրք է զբաղեցնում տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքականությունում: Ձեր երկիրը Վրաստանի հուսալի բարեկամն է», -   Սահակաշվիլիի խոսքերը մեջբերում է «Թրենդ» գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի նախագահի մամուլի ծառայությանը:

Վրաստանի նախագահը նաեւ նշել է, որ թեպետ երկու երկրների միջեւ արդեն սերտ կապ գոյություն ունի, Թուրքիան պետք է վերստին բացահայտի Վրաստանին` ոչ միայն պատմական կապերի համար, այլեւ որպես դինամիկ զարգացող երկիր, շատ հետաքրքիր հարեւան եւ գործընկեր` երկու երկրների փոխշահավետ համագործակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ