News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դեպի Աֆղանստան ՆԱՏՕ-ի  բեռնափոխադրումների ապահովման գործում Վրաստանին կփոխարինի Ադրբեջանը, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

«Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի համար Եվրոպայից Աֆղանստան բեռներ տեղափոխելու համար փոխարինել է մեր` «Sky Georgia» ավիաընկերությանը»,-հայտարարել է ընկերության տնօրեն Գիորգի Կոդուան: Նրա խոսքով, վրացական ընկերությունում ստեղծվել էին որոշակի խնդիրներ եւ նրանց օգնության ձեռք է մեկնել Ադրբեջանը:

«Այժմ բեռնափոխադրումները տեղի են ունենում Ադրբեջանի դրոշի ներքո թռչող օդանավերով եւ կոմերցիոն շահը նույնպես Ադրբեջանինն է, իսկ Վրաստանի տնտեսությունը դրանից տուժում է»,-ընդգծել է ընկերության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ