News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տասերկուամսյա գնաճը 2011 թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 4.7 տոկոս, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2011թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ, այդ թվում` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 4.4 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0.5 տոկոսով, ծառայությունների սակագները` 0.1 տոկոսով:

2011թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4 տոկոս, ինչը 0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված համապատասխան ցուցանիշից  (0.8 տոկոս):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ