News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժամանակակից պայմաններում հայ-թուրքական սահմանի բացումը նշանակում է մերձավորարեւելյան կայունության արտահանում Հարավային Կովկաս, եւ առաջին հերթին Ղարաբաղ եւ Հայաստան: Այդ մասին NEWS.am–ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, կովկասագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը` ընդգծելով, որ ավանդաբար ներքին ուժերի դերը եթե վճռական չէ, ապա բավական լուրջ է:

Բնորոշ գիծը բոլոր համապատասխան շփումների հարցում մնացել եւ մնում է նրանց գերազանցապես «վերնախավային» բնույթը, ինչպես նաեւ հայկական եւ թուրքական հասարակությունների ոչ բավարար արձագանքը` չնայած երկխոսություն ձեւավորելու փորձերին, այդ թվում արեւմտյան ոչ կառավարական կազմակերպությունների կցումը»,-նշել է փորձագետը:

Անդրեյ Արեշեւը ցույց է տվել այն հանգամանքը, որ այսօր` առեւտրական հարաբերությունների զարգացման պայմաններում, Հայաստանի եւ Թուրքիայի գործարարները կապեր են հաստատում երրորդ երկրի օգնությամբ, մյուս կողմից էլ Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է բացասական անդրադառնալ հայկական տնտեսության առանձին ճյուղերի վրա:

«Ռազմա-քաղաքական ոլորտում այդ քայլը կնշանակեր Կենտրոնական Ասիա ամերիկյան «հյուսիսային ցանցի մատակարարումների» ամրապնդում, որը խիստ բացասաբար կընդունվի միգուցե ոչ այնքան Ռուսաստանի, որքան Իրանի եւ Հարավային Կովկասի կողմը նայող Չինաստանի կողմից»,-եզրափակել է քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ