News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տարօրինակ դեպք է տեղի ունեցել Տաջիկստանի մայրաքաղաքում. կրոնական ֆանատների խումբը սպանել է Ձմեռ պապիկին:

Երիտասարդ Փարվիզ Դավլաթբելովը ամանորյա հրաշագործի հագուստ է հագել, որպեսզի ընկերների հետ անցկացնի Նոր տարին: Քաղաքի փողոցներից մեկում նրա վրա հարձակվել է ֆանատների խումբը, «սխալ» բղավելով նրան դանակի մի քանի հարվածներ է հասցրել: 

Հունվար 2-ի գիշերը Դավլաթբեկովը մահացել է` ուշքի չգալով: Հանրապետության համար աննախադեպ ողբերգական միջադեպը լայնորեն քննարկվում է Facebook սոցիալական ցանցում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տաջիկստանի ՆԳՆ աղբյուրները հաստատել են կատարվածը, սակայն նրանք ժխտում են, որ սպանությունը տեղի է ունեցել կրոնական հիմքի վրա: ՆԳՆ հաղորդմամբ, սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա:

Մինչդեռ տեղական լրատվամիջոցները ուշադրություն են դարձնում վերջին շրջանում երկրում Ամանոր նշելու շուրջ առաջացած վիճաբանություններին, որտեղ բնակչության 98 տոկոսը մահմեդական է: Կրակի վրա յուղ է լցնում Տաջիկստանի բարձրագույն մուֆթին` Ուլեմների խորհրդի նախագահ Սաիդմուքարան Աբդուկոդիրզոդեն, ով Նոր տարվա նախօրեին հրապարակայնորեն հանդես է եկել` կոչ անելով չնշել այն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ