Թերթը գրում է, որ հոկտեմբերի 15-ին «Կոնգրես» հյուրանոցում Հարություն Առաքելյանն իր բաժին ՀՌԱԿ-ի հերթական արտահերթ համագումարն էր արել, սակայն մինչ օրս չի վճարել դահլիճի վարձակալության գումարը (100 000 դրամ)։
«Մեր տեղեկություններով, «Կոնգրես» հյուրանոցի տնօրինությունը պատրաստվում է դատի տալ Առաքելյանին եւ պահանջել գումարը: Առաքելյանը, այս պատմությունից խրատված, 20-րդ արտահերթ համագումարը, որն անցկացրել Է նոյեմբերի 20-ին, հրավիրել է հենց իր տան «մեծ դահլիճում», այսինքն՝ հյուրասենյակում` արդարադատության նախարարություն ներկայացնելով նախորդ համագումարի պատվիրակների քանակից 6 անգամ պակաս պատվիրակի մասնակցություն:
Պատահական չէր, որ իր վերջին ասուլիսում լրագրողի հարցին, թե քաղաքական դաշտում որն է իր տեղը, նա տվեց իր տան հասցեն՝ ասելով, որ իր տեղը քաղաքական դաշտում Երվանդ Քոչար 19/6 հասցեն է»,- գրում է «Հրապարակ»-ը: