News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւան-Բավրա ավտոճանապարհի 149-րդ կմ-ում, հունվարի 12-ին, Ցողամարգ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում ճանապարհի երթեւեկելի հատվածին է շրջվել է «DAF» մակնիշի FAN 884 համարանիշի բեռնասայլը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:

Վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Աշոցք գյուղի, այնուհետեւ՝ Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց է տեղափոխվել վարորդ` Վրաստանի քաղաքացի, 41-ամյա Մամուկա Իմնիաշվիլին:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ