News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ, արքայազն Աբդալահ Ալ-Սաբահը հրաժարվել է իսլամից եւ քրիստոնեություն ընդունել: Ինչպես հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով Assist News-ին եւ արաբական արբանյակային Al-Haqiqa հեռուստաընկերությանը, որը հեռարձակում է քրիստոնեական հաղորդումներ, իր հաղորդումներից մեկում հրապարակել է մի ձայնագրություն, որն, իբրեւ թե ձայնագրել է Ալ- Սաբահը:

«Առաջին հերթին, ես ամբողջությամբ համաձայն եմ, որ տվյալ նյութը տարածվի: Ես նաեւ հավատում եմ, որ եթե ինձ սպանեն, ես ընդմիշտ լինելու եմ Հիսուս Քրիստոսի հետ»,- ասել է արքայազնն իր ուղերձում:

Այնուհետեւ արքայազնը քննադատության է ենթարկում իր կրոնական նախկին եղբայրներին`Եգիպտոսում իշխանությունը նվաճած իսլամական խմբերին:

«Իսլամական խմբերը միշտ ցանկացել են հարձակվել տարբեր քաղաքների վրա ողջ աշխարհում, սակայն Աստված պաշտպանել եւ մինչեւ հիմա պաշտպանում է աշխարհը: Նրանց միջավայրում ի հայտ են գալիս տարաձայնություններ, որոնք հետագայում էլ ավելի կավելանան, ինչի շնորհիվ խմբերը կպառակտվեն ավելի փոքր խմբերի»,- ասվում է ձայնագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ