News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  հայտարարությանը, թե կապ չունի, որ կուսակցությունից ու ինչ հաստությամբ հանցագործների են բերման ենթարկում՝ ասաց. «Օրինակի համար ուրիշ կուսակցություններում հաստեր չկա՞ն: Մենակ մեր կուսակցությանը չէ՝ իրանց կուսակցությանն էլ կպավ, այսինքն հանրապետականներին: Հիմա մարդը մեղավո՞ր է, որ հաստ է, ֆիզիկական դիսկոմֆորտ ունի կամ ուղեղ չունի»:

«Պատգամավորի խոսքերով, իրավիճակ խառնողները վերջին շրջանում անընդհատ շահարկում են ԲՀԿ-ական հանցագործների ձերբակալությունները. «Վիճակագրությամբ  100 տոկոս ձերբակալվածներից միայն 10 տոկոսն է , որոնք իբր թե ԲՀԿ անդամ են: Իրավիճակ խառնողները այն 90 տոկոսի մասին չեն խոսում, խոսում են 10 տոկոսի մասին ու թյուր կարծիք ստեղծում, թե ոստիկանությունն ընկել է ԲՀԿ-ի հետեւից:  Բոլոր իրավիճակ խառնողները՝ այդ  մանր մունր, զիբիլ քաղաքական ուժերը, երբեք խաղողը մռութին չհասնող ողորմելիներ են»,- գրում է «Առավոտ»-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ