News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը սպասվում է հունվարի 17-ին։ Այս մասին գրում է թուրքական Radikal-ը՝ հիշատակելով վերջին դատական նիստի ժամանակ դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըլմազի խոսքերը։

Ռուսթեմ Էրյըլմազը վերջին դատական նիստի ժամանակ բոլոր փաստաբաններին կոչ էր արել լինել հունվարի 17-ին հետաձգված դատական նիստին, քանի որ հավանականություն կա, որ Դինքի սպանության գործով դատավճիռ հրապարակվի։

Դինքի փաստաբաններից Արզու Բեջերիքը շեշտել է, թե այս կերպով եթե ավարտվի դատը, այն կլինի խիստ թերի, քանի որ հեռահաղորդակցության վարչության կողմից ուղարկված հեռախոսային ձայնագրությունները պատշաճ չեն ուսումնասիրվել, մի շարք անձիք չեն ներառվել դատական գործընթացին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ