News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարություն է տարածել «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով: Դինքի գործով դատավճռի հրապարակումը հնարավոր է կայանա այսօր: Կազմակերպության հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է, թե հարկ չէ շատ բան սպասել դատարանի վճռից:

«Դինքի սպանությունից հինգ տարի անց այդ դատարանն անուժ գտնվեց` լույս սփռելու պետական ապարատի մեղսակցության փաստին եւ պարզելու պատվիրատուներին: Ոչ ոք չի կարող այդ գործը վճռված համարել: Ոստիկանության եւ դատական ապարատի կառույցները խոչընդոտել են հետաքննությանը մինչ վերջին պահը: Այս դատական քննության ավարտը հավանաբար կհաստատի դատական համակարգի փձախողումը»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ կազմակերպության անդամների, միայն մշուշոտ հույս կա, որ արդարությունն, ի վերջո, կհաղթանակի: Այժմ ամեն ինչ կախված է դատախազության ցանկությունից եւ ընդունակությունից, որ կարողանա նոր դատաքննության համար ապացույցներ գտնել:

«Այս գործի շատ ասպեկտներ դեռ ճշտման կարիք ունեն, անհրաժեշտ է նոր դատաքննություն: Դինքի ընտանիքի եւ նրա գործընկերների հետ հույս ունենք, որ այս կեղծ վարույթի ավարտը նոր հետաքննության սկիզբ կդառնա»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ