News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Yahoo! Ընկերության համահիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Ջերրի Յանգը հեռացել է ընկերությունից: Նա դուրս է եկել տնօրենների խորհրդի կազմից եւ ազատվել ընկերությունում զբաղեցրած բոլոր պաշտոններից: Նա նաեւ հեռացել է Alibaba Group ընկերության տնօրենների խորհրդի կազմից: Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Յանգի խոսքով, նա պատրաստվում է զբաղվել նոր նախագծերով Yahoo!-ից դուրս: Յանգն ընկերությունը հիմնադրել էր Դեվիդ Ֆայլոյի հետ 1994թ. Սթենֆորդի համալսարանի ասպիրանտուրայում սովորելու տարիներին: Ընկերությունը տիրապետում է հեղինակավոր որոնողական համակարգին եւ լայն ծառայություններ է մատուցում: Այն 500 մլն-ից ավելի օգտվողներ ունի: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Սանիվեյլ քաղաքում (Կալիֆորնիա, ԱՄՆ):

2011թ. 3-րդ եռամսյակում Yahoo!-ի մաքուր հասույթը կազմել է 298 մլն դոլար, ինչը գրեթե 25 տոկոսով փոքր մեկ տարի առաջվա ցուցանիշից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ