News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օմեն-Ռույտենը հիասթափեցնող է անվանել «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի գործով դատավճիռը:

«Այդ վճիռն ապացուցում է Թուրքիայում դատական բարեփոխում անցկացնելու անհրաժեշտությունը»,- ասել է նա: Իր զեկույցներում պատգամավորը կոչ էր արել Թուրքիայի իշխանություններին Հրանտ Դինքի սպանության մանրազննին հետաքննություն իրականացնել` պատասխանատվության կանչելու բոլոր պատկան մարմիններին:

Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Յասին հայալին մեղավոր էր ճանաչել Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ եւ դատապարտել ցմահ բանտարկության: Հանցագործության մասնակիցներից Էրհան Թունջելը դատապարտվել է 10 տարի 6 ամսվա բանտարկության` Mc Donald’s-ում պայթյունի համար: Սակայն դատարանը նրան ազատելու  որոշում է կայացրել: Մյուս 19 ամբաստանյալների վրայից հանվել են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեղադրանքները եւ արդարացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ