News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, այսօր` հունվարի 19-ին, տեղի է ունեցել Բոլոնիայի հետամուտ խմբի նիստը, որին մասնակցել են գործընթացին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ, եւ Հայաստանն ընտրվել է 2015 թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր:

Հայաստանի թեկնածությանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը:

Այսպիսով՝ Հայաստանը երեք տարով ստանձնում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը եւ Երեւանը փաստացի դառնում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Հայաստանն առաջին Եվրամիության ոչ անդամ երկիրն է, որին վստահվում է այս բարձր եւ պատասխանատու առաքելությունը:

Այս որոշմամբ եւս մեկ անգամ հավաստվում է Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման եւ բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացների հաջողությունները եւ նպատակային ուղղվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ