Երեւանում, հունվարի 18-ին, Ավետ Ավետիսյան 112/2 հասցեում տեղի է ունեցել «ԱՐԱԲԿԻՐ» բարեգործական ուսումնական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը: Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեց ուսուցման ծրագիրը:
Բացմանը ներկա են եղել անվանի հյուրեր`«Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Լեւոն Թոքմաջյանը, Սուրեն Խորենյանը, Ալբերտ Մկրտչյանը, Երվանդ Երզնկյանը, Կարեն Աղամյանը, Լեւոն Անանյանը, Արտաշես Հովհաննիսյանը եւ այլք:
«Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի «Արաբկիր» անվճար ուսումնական կենտրոնը կծառայի Արաբկիր վարչական շրջանի բոլոր փոքրիկների համար, որտեղ երեխաները կստանան անգլերեն սովորելու, ինչպես նաեւ համակարգչային գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն: Կենտրոնում դասավանդելու են բարձրակարգ մասնագետներ:
Կենտրոնը կտա այն կարեւոր գիտելիքները, որոնք յուրաքանչյուր երեխայի կյանքում կարեւոր նշանակություն կունենան, քանի որ թե՛ անգլերենը, թե՛ համակարգիչը մեծ դեր են խաղում ինֆորմացիոն դարաշրջանում:
Արաբկիր վարչական շրջանի փոքրիկներն ունեն այս դպրոցում անվճար սովորելու բացառիկ հնարավորություն: