News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղացած ձյան հետեւանքները վերացնելու նպատակով վաղ առավոտից վարչական շրջանների եւ համապատասխան կառույցների կողմից աշխատանքներ են տարվել ճանապարհների անցանելիությունն ապահովելու ուղղությամբ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայրաքաղաքի փողոցների ու մայթերի ձյան մաքրման աշխատանքների համար հունվարի 20-ին օգտագործվել է 137.7տ տեխնիկական աղ եւ 352.7 խմ ավազ, գործի է դրվել 99 հատուկ մեքենամեխանիզմ:

Հնարավոր առատ տեղումների  դեպքում կօգտագործվի հավելյալ տեխնիկա եւ կձեռնարկվեն անհրաժեշտ այլ միջոցառումներ:

Նշենք, որ այսօր` հունվարի 20-ի առավոտյան Երեւանում տեղացած ձյունից հետո, քաղաքի մի շարք փողոցներում մերկասառույց էր, որի հետեւանքով տրանսպորտի աշխատանքը խաթարվել էր: Խոսքը մասնավորապես Հարավարեւմտյան թաղամասի եւ Նորքի Զանգվածի մասին է:

 

Տպել
Ամենաշատ