News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հանդիպել են Վրաստանի դեսպանն ու ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները` քննարկելու Սամցխե-Ջավախքի հարցը:

Ըստ Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի եւ վրացական կառավարության միջեւ շարունակվող երկխոսությունը թե Թբիլիսիում, թե Վաշինգտոնում Վրաստանի դեսպանի միջոցով, նպատակ է հետապնդում ընդլայնել հայ-վրացական համագործակցությունն ու ավելացնելու վրացական եւ հայկական ներդրումները, ինչպես նաեւ ընդարձակելու ԱՄՆ օժանդակությունը` խրախուսելու Վրաստանի Սամցխե-Ջավախքի (Ջավախքի) շրջանում աշխատատեղերի ստեղծումը:

«Վրաստանի դեսպանատունը, հետեւելով մեր կառավարության էական ջանքերին ապահովելու Սամցխե-Ջավախքի շրջանի եւ ամբողջ հանրապետության մեր բոլոր քաղաքացիների տնտեսական զարգացումը, պատրաստ է աշխատել ԱՄՆ Կոնգրեսի եւ Վարչակազմի եւ ամերիկյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ, իհարկե, Ամերիկայի հայ համայնքի հետ` խրախուսելու ուղղորդելու ամերիկյան օժանդակությունը բավարարելու Սամցխե-Ջավախքի աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքների, տեխնիկական եւ մարդասիրականկարիքները», - հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուրի Յակոբաշվիլին:

«Դեսպան Յակոբաշվիլիի եւ վրացական պաշտոնյաների հետ համագործակցաբար, մենք հույս ունենք ընդլայնել հայ եւ վրացի ժողովուրդների միջեւ դարավոր կապերը: Նման քայլեր են Սամցխե-Ջավախքի տնտեսական զարգացմանը միտված վրացական կառավարության ներդրումների աճը, ինչպես նաեւ համատեղ աջակցությունը ԱՄՆ կողմից Վրաստանին տրամադրվող օժանդակությունը, որը ներառում է թիրախավորված օգնություն զգալիորեն հայերով բնակեցված այդ շրջանին», - իր հերթին նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ