News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, այսօր` հունվարի 23-ին, տեղի է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նվիրված էր Բանակի օրվան: Արդեն հինգերորդ տարին է, ինչ ռազմական ուսումնական հաստատությունների եւ բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջեւ անցկացվում է ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակների, ինչպես նաեւ այլ նվերների: Այս տարի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը սահմանել է նաեւ Հայկական բանակի 20-ամյակին նվիրված հոբելյանական կրթաթոշակ:

Կրթաթոշակներն ուսանողներին են հանձնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը եւ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Մրցույթի արդյունքում հաղթած վեց ուսանողներ մեկ տարվա ընթացքում կստանան 20000 եւ 25000 դրամ կրթաթոշակներ։

Գարեգին Նժդեհի անվան կրթաթոշակի է արժանացել ՊՆ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի ուսանող Ասատուր Վարդանյանը։ Աշոտ Նավասարդյանի անվան կրթաթոշակն ստացել է Պետական մանկավարժական համալսարանի ուսանող Արման Աղաքարյանը։ Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակակիր են դարձել ԿԳՆ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սան Հրաչ Հակոբյանը եւ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Ռաֆայել Սահակյանը։ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ են ստացել ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանող Հարություն Մարտիրոսյանը։ Իսկ հայկական բանակի 20-ամյակին նվիրված հոբելյանական կրթաթոշակի արժանացել է ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող Հայկ Ալեքսանյանը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ բանակում գիտելիքները մեծ տեղ ունեն եւ այն հիմքն են, որոնց շուրջ ձեւավորվում են համապատասխան գործնական ունակություններ եւ հմտություններ՝ դրանով իսկ ձեւավորելով ընդհանուր զինվորական կամ մարտական վարպետությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ