News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը գերմանական եւ նիդեռլանդական ընկերությունների հետ արեւային էներգետիկան զարգացնելու բանակցություններ է վարում: Այդ մասին, այսօր`  հունվարի 24-ին, լրագրողներին հայտնել է Զարգազման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: «2011թ. նիդեռլանդական ընկերություններից մեկի հետ համատեղ մշակվել է արեւային էներգիայով ջրատաքացուցիչների նախագիծը: 2012թ. կսկսենք զարգացնել այն»,- ասել է Հարությունյանը:

Ներկա պահին նախագծի ներդրումային ծրագիրն է պատրաստվում, որի շնորհիվ արեւային էներգիա ստանալու արդյունավետությունը կարելի կլինի բարձրացնել 45%-ով: «Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա մենք այժմ բանակցություններ ենք վարում գերմանական ընկերության հետ: 2012թ. առաջին կիսամյակում մտադիր ենք որոշակի արդյունքների հասնել»,- հավելել է գործակալության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ