News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Վկոնտակտե» սոցցանցի հիմնադիր տնօրեն Պավել Դուրովը Wikipedia ինտերնետ-հանրագիտարանին 1 միլիոն դոլար է նվիրաբերել: Այդ մասին Դուրովը հայտարարել է հունվարի 24-ին` Մյունխենում կայացած Digital Life Design (DLD) կոնֆերանսի ընթացքում:

Դուրովը խոստացել է միջոցներ հատկացնել Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսի հետ համատեղ ելույթի ընթացքում:

Կոնֆերանսի ընթացքում Դուրովը պատմել է «Վկոնտակտե»-ի մասին (այն կրճատ անվանելով   VK), եւ բացատրել, թե ինչու է Wikipedia-ն Facebook եւ Twitter ցանցերից նախընտրելի:

2011թ. դեկտեմբերին Պավել Դուրովը DST Global հիմնադրամի ղեկավար Յուրի Միլների հետ համատեղ հայտարարել էր հետաքրքիր սթարթափերի ներդրումային ծրագրի մեկնարկի մասին: Դեկտեմբերի վերջին նրանք 25 հազար դոլար դրամական մրցանակներ շնորհեցին առաջին վեց նախագծերին:

2011թ. նոյեմբերին Wikipedia-ն սկսեց ռեսուրսի աշխատունակության պահպանմանն անհրաժեշտ նվիրաբերությունների ամենամյա ակցիան  անցկացնել: 2012թ. հունվարի սկզբին գործադիր տնօրեն Սյու Գարդները հայտարարեց, որ անհրաժեշտ 20 միլիոնը հավաքվել է, հաղորդում է Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ