News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` հունվարի 24-ին, այցելել է Ստեփանակերտի օդանավակայան, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ անցկացրել խորհրդակցություն օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցերի շուրջ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ 2011 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, վարչության եւ օդանավակայանի պատասխանատու աշխատակիցները:

Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել իրականացված աշխատանքների կապակցությամբ եւ հավելել, որ այս տեմպերը ու որակը պետք է պահպանվի այսուհետ եւս: Նախագահը նշել է, որ օդանավակայանը մեր հանրապետության ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտներից է, որի վերագործարկումը մեծապես կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն անթերի եւ սահմանված ժամկետներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ