News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբում տեղի է ունեցել որոշակի դերաբաշխում: Արտաքին հարաբերությունները՝ միջազգային դիտորդական առաքելությունների եւ դեսպանատների հետ աշխատանքը, կանոնակարգելու է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: «Մարզերի, համայնքապետերի հետ աշխատանքի կանոնակարգումը դրվել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վրա: Լրատվամիջոցների հետ աշխատանքը, ինչպես եւ 2007թ. , կկանոնակարգի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Կրթական համակարգի հաստատությունների հետ աշխատանքի համակարգման գործը փորձում է ստանձնել կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Սակայն, մեր տեղեկություններով, Աշոտյանին նախընտրական աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելուն դեմ է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, որն Աշոտյանին համարում է վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ: Դեռեւս հայտնի չէ, թե ով է զբաղվելու հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքով, որը 2007թ. դրված էր Մկրտիչ Մինասյանի վրա»,- գրում է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ