News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը, վկայակոչելով  լավատեղյակ աղբյուրները, գրում է, որ  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է բրիտանական սոցիոլոգիական հեղինակավոր կազմակերպություններից մեկին ՀՀ-ում սոցհարցումներ պատվիրել: «Ըստ մեր լուրերի՝ դրա դիմաց նա վճարելու է մոտ 500 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, բրիտանական այդ կազմակերպությունը բավական մեծ հեղինակություն ունի եւ մշտապես աչքի է ընկել իր աշխատանքի ճշգրտությամբ: Սակայն ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ ասելով, թե իրենք ոչ մի նման սոցհարցում չեն պատրաստվում պատվիրել: Տեսնենք»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ