News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանն է անդրադարձել թուրքական «Միլլիյեթ»-ը, որտեղ նշում է, որ Թուրքիան բավարար քայլեր չարեց, օրինագծի ընդունումը կանխելու համար:

«Միլլիյեթ»-ի հոդվածագիրը, մասնագորապես, գրում է.

«Հայոց ցեղասպանության պնդումների հերքումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովից հետո անցավ նաեւ Սենատում... Ազգային ժողովի կողմից օրինագծի ընդունումից հետո մենք բավականին ժամանակ ունեինք կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար: Սակայն որեւէ կանխարգելիչ միջոց չկարողացանք ձեռնարկել: Հենց որ խոսք գնաց ֆրանսիական ապրանքների դեմ բոյկոտի մասին, Թուրք արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Ումիթ Բոյները եւ Արդյունաբերության նախարար Զաֆեր Չաղլայանը, առաջ ընկնելով, հայտարարեցին որ նման բոյկոտները արդյունք չեն տալու եւ հանգստացրեցին Ֆրանսիային: Արտաքին գործերի նախարար Դավութօղլուի գիտակցված խոսքը, որ «Ֆրանսիան խայտառակություն է անում», վարչապետ Էրդողանի «այլեւս  Ֆրանսիա չեմ գնա» լուրջ սպառնաալիքները բավարար չէին  հակառակ կողմին համոզելու համար:

Իր ազգային բնազդները կորցրած մեր ազգն իր պատիվը նսեմացնելու վերաբերմունքի դիմաց չխիզախեց փոքր-ինչ վնասի գնալ:

Երբ, որ 5 տարի առաջ Շվեյցարիան նմանատիպ օրենք ընդունեց, մի քիչ հոխորտացինք, հետո տեղի տվեցինք: Դրանով էլ չբավարարվեցինք. անցյալում մեզ մատերի վրա խաղացրած Շվեյցարիայի Արտաքին գործերի նախարար Քալմի Ռեյին Անկարա դեսպանների հավաքին հրավիրելով, նրան որպես պատվավոր հյուր  դիմավորեցինք:   

Վերջին տարիներին, երբ օտար երկրները ցեղասպանության մասին որոշումներ ընդունեցին, մենք բավարարվեցինք փոքր մի քննադատական ուղերձ հղելով:

Այդ իսկ պատճառով ոչ մի երկիր չի խուսափում Թուրքիային ցեղասպանության գոլ խփելուց: Գիտեն՝ Թուրքիան մի քիչ հոխորտալուց հետո կընդունի նվաստացումը:

Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշումը որքան Ֆրանսիայի, միեւնույն ժամանակ նաեւ Հայաստանի հաղթանակն է: Քանի որ Սարկոզիին նման ուղու վրա դնողը ոչ միայն Ֆրանսիայի հայ ընտրազանգվածն է, այլ նաեւ Հայաստանը:

Մենք անգամ միաջազգային հարթակում 4 միլիոնանոց Հայաստանի կշիռը չունենք: Ցավալի է, բայց իրական»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ