News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի լրագրող եւ վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը Posta թերթում իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագծին՝ նշելով, թե եղածն արդեն եղել է եւ Թուրքիան պետք է կենտրոնանա 2015-ի վրա։

Թուրք վերլուծաբանը նշել է, թե Ֆրանսիայի կողմից ընդունված օրինագիծը լրիվ քաղաքական նպատակներ է հետապնդում։ «Մենք ինչքան էլ խիստ արձագանքենք, մեզ պատեպատ խփենք, միեւնույնն է՝ Սարկոզին ուզածին հասավ։ Սարկոզին սրանով մի քանի նապաստակ խփեց։ Նա ընտրություններից առաջ կանխեց, որ հայերի ձայները գնան սոցիալիստներին եւ որպես Թուրքիայի դեմ հանդես եկող նախագահ իր կողմը գրավեց ծայրահեղ աջերին»,-նշել է Բիրանդը՝ շեշտելով, որ Ֆրանսիայի Սենատում ելույթ ունեցող  բոլոր անդամներն էլ ընդունում էին, որ Թուրքիան մեղավոր է, պարզապես քննարկվում էր քրեականացման օրինագիծը։

Բիրանդը ուշադրություն է դարձել այն հանգամանքի վրա, որ թե Ֆրանսիան, թե ամբողջ աշխարհն ընդունում է, որ ցեղասպանություն եղել է եւ քննարկվում է միայն թե ինչպես պատժել ժխտողներին։

Թուրք վերլուծաբանը Թուրքիային խորհուրդ է տալիս զգուշանալ մոտեցող 2015-ից։ «Հայերը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի մասշտաբով մեծ արշավ են սկսելու։ Ներկայիս մեր արձագանքները պետք է հաշվարկված լինեն այնպես, որ 2015-ին կարողանանք ճիշտ պատասխան տալ։ Ներկայիս ծայրահեղ մեր քայլերը մեզ կմեկուսացնեն եւ սխալ ընդունելի կդարձնեն։ Չմոռանանք, որ հերթում Ամերիկան է...։ Հաջորդ օրը կարող է լինի Գերմանիան կամ Իսպանիան։ Հիմա պետք է որոշենք, թե ինչ պետք է անենք այդ ժամանակ»,-նշել է Բիրանդը՝ հավելելով, որ այս անգամ Էրդողանի արձագանքը կոռեկտ էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ