News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը նրան ավելի վեր դասեց ԱՄՆ-ից, որ խոսում է ժողովրդավարական արժեքների մասին: Նման կարծիք է հայտնել Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում:

Ամերիկան, ըստ փորձագետի, չի կարողանում հաղթահարել որոշ հարցեր: Ֆրանսիայում մարդիկ, ընդհակառակը, մնացին ավելի բարձր բարոյական եւ էթիկական մակարդակի վրա: «Կան արժեքներ, որոնք ավելին են տնտեսական շահերից: Կա մարդ, եւ կյանքի ու մահվան հարցը չի կարող որեւէ մեկի կողմից լուծվել, ինչպես դա արվեց ժամանակին Թուրքիայում»,- նկատել է Վլադիմիր Զախարովը:

Պատասխանելով Սենատի որոշման եւ Թուրքիայի ԵՄ անդամակցության հեռանկարների միջեւ կապի հարցին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նկատել է, որ Թուրքիայում վաղուց են հասկացրել, որ իրեն ԵՄ-ում չեն սպասում, այս որոշումը նման ազդակներից է: Թուրքիան իր հերթին ԱԳ նախարարի շուրթերով «խոստովանելով վերադառնալ այն տարածքները, որոնք կորցրել է 1911-23 թվականներին», ցույց տվեց իր իրական դեմքը: «Դա անթաքույց ագրեսիա է: Տանկերով է պատրաստվո՞ւմ վերադառնալ»,- հարց է տվել Դեմոյանը:

Նույն հարցին Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանել է, որ ԵՄ-ն իր բազմազանության հետ մեկտեղ որոշակի շրջանակներում է տեղավորվում, որոշակի կանոններով են խաղում, եւ այդ շրջանակներից դուրս եկողը կորցնում է ակումբում հայտնվելու հնարավորությունից:

Ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Արեշեւի խոսքով, Թուրքիայի անդամակցության հեռանկարները նախկինում էլ մշուշոտ էին, իսկ այժմ ավելի քան մշուշոտ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ