News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում խորանում է այլ ժողովուրդների նկատմամբ ատելությունն ու անհանդուրժողականությունը: Առ այսօր թուրքական դպրոցներում ամեն օր ստիպում են խոսել, թե ինչ լավ է թուրք լինելը: Այդ մասին հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում:

Դեմոյանը նկատել է, որ այսօրվա Թուրքիան Օսմանյան կայսրության հետնորդն է, եւ ստեղծվել է ցեղասպանությունների արդյունքում: «Նրա ստեղծողների կարգախոսն է` երկրի թուրքացումը: Իսկ որտե՞ղ են բնիկ ժողովուրդները»,- հարցրել է Հայկ Դեմոյանը` հավելելով, որ վերոնշյալ ցեղասպանությունները դարձել են մտածված քաղաքականության հետեւանքը: Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններին, ըստ փորձագետի, Անկարան առ այսօր չի ընկալում հայկական պետականությունը:

Խոսելով Ֆրանսիայի Սենատում ընդունված ցեղասպանությունների քրեականացման օրինագծի մասին, Հայկ Դեմոյանը նկատել է, թե նրա շատ հակառակորդներ հայտարարում են, թե այն հակասում է խոսքի ազատությանը: «Հակառակը, այնտեղ, որտեղ սկսվում է ռասիզմը, ավարտվում են խոսքի եւ կամարտահայտման ազատությունը»«- ընդգծել է Դեմոյանը` հավելելով, որ օրինագիծը կոչված է պաշտպանել Ցեղասպանության զոհերին թուրքական հարձակումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ