News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատի որոշումը իսկապես պատմական իրադարձություն է: Նման կարծիք է հայտնել Սեւծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում:

«Այժմ ասել, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, ինչպես դա փորձում են անել Թուրքիան եւ Ադրբեջանը, հնարավոր չէ»,- նկատել է քաղաքագետը` հավելելով, որ ազդեցիկ երկրներից մեկի կողմից նման օրինագծի ընդունումը անխուսափելիորեն կհանգեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման ալիքի: Այդ համատեքստում նա բերել է Հոլոքոսթի թանգարանի տնօրենի խոսքերը, թե Հայոց ցեղասպանությունը Հոլոքոսթի փորձն էր: «Չեմ կասկածում, որ այլ երկրները եւս կգործեն այդ հունով: Բայց դրա համար ժամանակ է հարկավոր: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- նշել է Վլադիմիր Զախարովը:

Իր հերթին փորձագետ Անդրեյ Արեշեւը խոսել է Թուրքիայի արձագանքի մասին, եւ կարծիք հայտնել, թե Անկարայի բոլոր ասածները կկարգավորվեն որոշ ժամանակ անց, ընդ որում սա առաջին դեպքը չէ ֆրանս-թուրքական հարաբերություններում, նույնը եղել է նաեւ 2001թ., երբ Ֆրանսիան ճանաչեց ցեղասպանությունը: Ֆրանսիայի դեմ Թուրքիայի հայտարարած պատժամիջոցները ավելի շուտ ուղղված են ներքին լսարանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ