News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական կառավարությունը արդեն վաղուց պետք է հրապարակեր փաստաթղթեր երիտթուրքերի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նման կարծիք են հայտնել ռուս փորձագետները հունվարի 25-ին կայացած Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ, որը նվիրված էր Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների քրեականացման վերաբերյալ օրենքին:

Սեւծովյա-Կասպիական տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը նշել է, որ նախքան Սենատի կողմից այդ պատմական որոշման ընդունումը ռուսական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ նամակով դիմել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Երիտթուրքերը հենվել են բնակչության մարգինալ խմբերի վրա: Փորձելով խաբել զանգվածներին, նրանք քողարկվում էին պանթուրքիզմի եւ իսլամի կարգախոսներով, բայց իրականում ոչնչացնում էին երկրի արտադրող ուժերին, աշխատունակ բնակչությանը, այդ թվում հայերին, հույներին եւ այլ ազգությունների, որոնք համարվում էին հակառակորդներ: Իսկական թուրքերը, հասարակ մարդիկ, թե պաշտոնյաները փորձել են փրկել բռնության զոհերին»,-ասված է նամակում: Վլադիմիր Զախարովը շեշտել է, որ Թուրքիայի կառավարությունը վաղուց պետք է հրապարակի փաստաթղթեր, որտեղ կբացահայտվի, թե իրականում իրենցից ինչ են ներկայացրել երիտթուրքերը:

Իր հերթին, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը նշել է, որ թուրքական արխիվներում բազմաթիվ փաստաթղթեր կան, որտեղ արձանագրված է, թե ինչպես են նախապատրաստվել 1915-ի իրադարձությունները:

«Երիտթուրքերն իրենցից սպեցիֆիկ կառույց էին ներկայացնում: Փաստաթղթերի հետազոտման միջոցով կարելի է պարզել, թե ով եւ ինչպես է նախապատրաստել հայ բնակչության ցեղասպանությունը»,-նշել է Արեշեւը` հավելելով, որ նման հետազոտությունը չի վնասի ներկայիս Թուրքիայի հեղինակությանը, որը կապ չունի այդ տարիների իրադարձությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ