News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր թղթակցի հետ զրույցում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, թե ՀՅԴ-ն ու «Ժառանգությունն» առաջիկայում հանդես կգան ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու խնդրի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությամբ: «Ու թեեւ իշխանական կուսակցությունների դիրքորոշումն այս հարցում հայտնի է, բայց խորհրդարանական ընդդիմությունը, պատգամավորի ասելով, կփորձի այդ խնդիրը քննարկման առարկա դարձնել նաեւ քաղաքական այդ հարթակում՝ ԱԺ-ում : «Իշխանությունները հիմնականում խոսում են դրա տեխնիկական անհնարինության մասին, բայց մեր կարծիքով՝ դա քաղաքական կամքի խնդիր է»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ չմոռանալով հիշեցնել, որ այդպիսի լսումներ կազմակերպելու լիազորություն ԱԺ-ում ունեն միայն խորհրդարանի նախագահն ու հարցի համար գլխադասային՝ կոնկրետ դեպքում պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Նա նաեւ հավելեց, թե ՀՅԴ-ն մտադիր է այդ հարցն արտահերթության կարգով՝ որպես հրատապ, ԱԺ օրակարգ մտցնել՝ խնդրի կարեւորությունը եւս մեկ անգամ շեշտելու եւ քննարկելու համար»,- գրում է «Առավոտ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ