News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայկական բանակի վերազինումը տեղի է ունենում ամեն օր: Այս մասին հունվարի 26-ի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:  Մամլո ասուլիսը նվիրված է Հայկական բանակի 20-ամյակին: Հայաստանում Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին:

Ըստ նրա` ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն զբաղված է նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, որի վկայությունը սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ ցուցադրած հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքներն էին: 

«Այլ երկրները, այդ թվում նաեւ մեր անմիջական հարեւանները, միլիոնավոր դոլարներ են անօդաչու թռչող սարքեր գնելու համար, մասնավորապես` իսրայելական արտադրության: Իսկ մենք ինքներս ենք այն արտադրում», - նշել է Հրայր Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ