News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայկական բանակը մեծ հեղինակություն է վայելում արտասահմանյան գործընկերների շրջանում: Այս մասին հունվարի 26-ի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:  Մամլո ասուլիսը նվիրված է Հայկական բանակի 20-ամյակին: Հայաստանում Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին:

Նրա խոսքով` նման հեղինակություն ձեռք բերելու գործում նշանակալի դեր է ունեցել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում խաղաղարարական առաքելություններին Հայաստանի մասնակցությունը: Հրայր Կարապետյանը նշել է, որ նախօրեին հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ եւ կրկին ունկնդիր եղել հայ խաղաղարարների մասին հնչած բարձր կարծիքին, ովքեր, միջազգային գործընկերների գնահատմամբ, առանձնանում են իրենց օրինակելի վարքով եւ մասնագիտական բարձր կարողություններով:

Խորհրդարանականը հիշեցրել է, որ Հայաստանը հաջողությամբ զարգացնում է համագործակցությունը ՀԱՊԿ -ի շրջանակներում, եւ այստեղ եւս հայկական ԶՈՒ-ն լավագույն ցուցանիշներ է գրանցել: «Այդ մասին մենք չենք ասում: Այդ մասին մեր գործընկերներն են ասում», - ընդգծել է Հրայր Կարապետյանը:

Ներկա պահին Հայաստանը Կոսովոյում հունական վաշտի կազմում (2004թ. փետրվարից) եւ Աֆղանստանում գերմանական ստորաբաժանման կազմում (2010թ. հունվարից) մասնակցում է խաղաղարարական առաքելություններին: 2010թ. Աֆղանստանում գերմանական «Հյուսիս» խաղաղարար ուժերի հրամանատարությունը հայ 20 խաղաղարարների մեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրելու որոշում էր կայացրել: Իրաքի առաքելությանը հայ խաղաղարարները մասնակցել են 2005թ. հունվարի 25-ից մինչեւ 2008թ. հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Հայ անձնակազմը գործել է Լեհաստանի հրամանատարության ներքո գտնվող բազմազգ Հյուսիս-Հարավ դիվիզիայի կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ