News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բանակը հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ ամենակարեւոր եւ վճռական դերն է ունեցել: Այս մասին հունվարի 26-ի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:  Մամլո ասուլիսը նվիրված է Հայկական բանակի 20-ամյակին: Հայաստանում Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին:

«Բանակի շնորհիվ հաղթեցինք Արցախյան ազատագրական պատերազմում: Դա Հայաստանի ժամանակակից պատմության մեծագույն ձեռքբերումն էր», - նշել է խարհրդարանականը: Հրայր Կարապետյանը հիշեցրել է, որ ներկայումս էլ բանակին երկրի անվտանգությունը պաշտպանելու կարեւոր դերն է վերապահված: Պատգամավորի խոսքով` բանակը կարելի է համարել ամենակայացած կառույցն այն առումով, որ այն հաջողությամբ իրականացնում է հայրենիքի սահմանները պաշտպանելու իր առջեւ դրված առաջադրանքը: Միեւնույն ժամանակ, Կարապետյանը նշել է, որ բանակը տեղում կանգնած չէ, այն մշտապես կատարելագործվում է: Օրենսդրական հիմքի բարելավման բազմաթիվ նախաձեռնություններ կան, գործող օրենքներում կատարված փոփոխություններին եւ լրացումներին զուգահեռ, նորերն են ընդունվում: Բացի այդ, հայկական բանակը խորհրդայինից դրական ավանդույթներից բացի  բացասականն էլ է ժառանգել:  Դրանց թվում Կարապետյանը նշել է «դեդովշինան»:

Կատարելագործվում են բողոքարկման մեխանիզմները. եթե նախկինում զինվորը իր անմիջական ղեկավարից պետք է բողոքեր հենց նրան, այժմ բողոքը ուղարկվում է վերին ատյաններ: «Դա աբսուրդային սխեմա կլիներ», -նշել է պատգամավորը: Ընդհանուր առմամբ, պատգամավորի գնահատմամբ, հայերը բանակի նկատմամբ այնպիսի ուշադրություն են ցուցաբերում, որը չենք տեսնի աշխարհի ոչ մի այլ երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ