News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի 20-ամյա բանակը ստեղծվել է պատերազմի ընթացքում, որն ունի իր ե’ւ դրական ե’ւ բացասական կողմերը: Այս մասին, այսօր` հունվարի 27-ին, ասուլիսում ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

«Դրականն այն է, որ մթոլորտը առավելապես լուրջ էր եւ այդ լուրջ վիճակում մեզ հաջողվեց բանակը համեմատաբար կայացնել: Իսկ բացասականն այն էր, որ իրավիճակը այնպիսին էր, որ հայկական մոդելի բանակի փոխարեն ստեղծվեց սովետական կայսերական մոդելի բանակ, ինչի կարիքը մենք չունեինք»,-ընդգծեց Սեֆիլյանը:

«Մենք սպասում էինք պատերազմի ավարտվին, որ լծվեինք մեր պատկերացրած բանակի ստեղծման գործին, որ մեր նախարարությունների մեջ բանակը դառնար սուպեր նախարարություն: Այն պետք է լիներ մեր ներքին եւ արտաքին քաղաքականության հսկիչը: Սակայն  դարձավ մեր իշխանությունների գործիքը եւ առ այսօր այդպես է»,- ասաց «Սարդարապատի» անդամն ու հավելեց. «Եթե պատերազմի սկզբին ճիշտ կադրային քաղաքականությունը վարվեր, թե’ բանակի, թե’ երկրի վիճակը համոզված եմ, որ այլ կլիներ: Ես համաձայն չեմ, որ բանակը հասարակության հայելին է»:

Ժիրայր Սեֆիլյանը համոզմունք հայտնեց, որ բանակում իրավիճակը կփոխվի այս ռեժիմի փոփոխությունից հետո:

Տպել
Ամենաշատ