News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հրանտ Դինքի սպանության գործը միայն լուրջ դեպք չէ, այն խորհրդանշում է Թուրքիայում  արդարադատության խնդիրները: Այս մասին հայտարարել է ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը` ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում ելույթի ժամանակ:

«Ես Ստամբուլում եմ եղել, երբ կայացրին Դինքի գործով դատավճիռը: Տեղական բնակչությունը զայրացած էր ոչ ճիշտ դատավճիռ կայացնելու համար: Սակայն ես լավատեսորեն եմ տրամադրված: Կարծում եմ, որ նոր մակարդակի վրա քննադատությունը հաշվի կառնվի, եւ գործը լրջորեն կվերանայվի:  Հետագա հետաքննությունն անհրաժեշտ է, նրանք պետք է ավելի շատ փաստեր գտնեն: Պարզ է, որ այս գործը դեռ ավարտված չէ», - նշել է Համմարբերգը:

Նշենք, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում Թոմաս Համմերբերգը ներկայացրել է 2011 թվականին կատարած աշխատանքի զեկույցը:

Ինչպես նախապես հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների  դատարանը Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալին դատապարտել էր ցմահ բանտարկության: Մյուս մեղադրայալ Էրհան Թունջելն անմեղ է ճանաչվել սպանության գործում, սակայն դատապարտվել է 10 տարի 6 ամիս ազատազրկման McDonald`s-ի պայթյունի կազմակերպման համար: Սակայն դրանից հետո էլ դատարանը վճիռ է կայացրել նրա ազատման մասին` հաշվի առնելով բանտում անցկացրած ժամկետը:

Սպանությունն իրագործող Օգյուն Սամաստը դատապարտվել է 21 տարի 6 ամսվա ազատազրկման կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս` զենքի անօրինական պահման համար: 

Դատարանի որոշմամբ  այս գործով 19 մեղադրյալների վրայից հանվել է կազմակերպված հանցավոր խմբի անդամակցության մեղադրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ