News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը սառեցրել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Ուրբաթ օրը տեղի է ունեցել ԵԽԽՎ նորընտիր Բյուրոյի նիստը: Հունվարյան նստաշրջանում վերակազմավորվեցին որոշ հանձնաժողովներ, ԵԽԽՎ-ն ունեցավ նոր նախագահ, ինչը բերեց Բյուրոյի նոր կազմի ձեւավորմանը: Մենք այլեւս Բյուրոյում անդամ չունենք, բայց ունենք տեղեկություններ, որ նոր նախագահ Ժան-Կլոդ Մինյոնն առաջարկել է նոր կունսուլտացիաներ սկսել ենթահանձնաժողովի վերաբերյալ, արդյոք նպատակահարմար է ԵԽԽՎ ձեւաչափում շարունակել ենթահանձնաժողովի գործունեությունը»,- նշել է Զոհրաբյանը եւ հավելել. «Սա ես իրապես կարեւոր եմ համարում, որովհետեւ հունվարի 23-ի նիստում, որ դեռ վարում էր Չավուշօղլուն, դոմինանտ էր այն տեսակետը, որ 2012-ին ենթահանձնաժողովը պիտի շարունակի իր գործունեությունը»:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, ԵԽԽՎ Բյուրոն առաջարկել է, որ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցին անդրադառնա միայն Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ կունսուլտացիաներից հետո: «Իմ անձնական գնահատականով ենթահանձնաժողովի էջը փակվեց ԵԽԽՎ-ում»,- ամփոփել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ