News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի գնելու Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի` Թբիլիսիում գտնվող տուն-թանգարանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ ղեկավարի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը մտադիր է գնել տուն-թանգարանը:

NEWS.am-ը փորձեց Մշակույթի նախարարությունից պարզել, թե Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ Թբիլիսի մեկնած պատվիրակությունը ինչ եզրակացության է եկել, ինչին ի պատասխան` հայտնեցին, որ Հովհաննես Թումանյանի բնակարանն ունի արդեն գնորդ, ով գործարքից հետո մտադիր է այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով: «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ բանաստեղծի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը: ՀՀ վարչապետի հանձնարարականով` ՀՀ ԱԳՆ նախարարը բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ կքննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը»,- հայտնեցին Մշակույթի նախարարությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վաճառվելու է: Թբիլիսիի հայ համայնքի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 90-ականներին թանգարանի մի հատվածը հանձնվել է մի գործարարի, ով այսօր տուն-թանգարանը պատրաստվում է վաճառել վրաց-թուրքական «Ջեո Թուրան» ընկերությունը: Վերջինն էլ, իր հերթին, այն դարձնելու է թուրքերի համար նախատեսված հանրակացարան: Թբիլիսիի հայ համայնքի տվյալներով՝ «Ջեո Թուրանը» Թումանյանի ծոռ Ալեն Թումանյանին առաջարկել է վաճառել տուն–թանգարանի երկրորդ հարկը, սակայն մերժում է ստացել: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ մի խումբ մտավորականներ հունվարի 19-ին, մեկնել էին Թբիլիսի`պարզաբանելու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վաճառքի հետ կապված խնդիրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ