News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Gibraltar Masters շախմատային բաց մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականի 2-րդ համար Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց հնդիկ Գոպալի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Լեյլա Ջավախիշվիլիի հետ։

ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը սպիտակնորով հաղթեց բրազիլացի Ֆելիպե Էլ Դեբսին եւ վաստակելով 6 միավոր՝ հավասարվեց Սերգեյ Մովսիսյանին։ Գաբրիել Սարգսյանն ունի 5 միավոր։

8-րդ տուրից հետո Մովսիսյանն ու Հակոբյանը 12 շախմատիստների հետ կիսում են 3-12-րդ տեղերը, իսկ Գաբրիել Սարգսյանը կիսում է 36-67-րդ հորիզոնականները։

Առաջատարներ չինացի Հոու Իֆանն ու անգլիացի Մայքլ Ադամսը վաստակել են 6.5-ական միավոր։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ