News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր, հունվարի 2-ին Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պաշտոնապես դարձավ Մոսկվայի «Դինամոյի» խաղացող։

37-ամյա դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2013 թվականի հունիսի 30-ը։

«Շատ ուրախ եմ, որ վերադառնում եմ «Դինամո»։ Ես 6 տարի առաջ եմ հեռացել «Դինամոյից», եւ այս ընթացքում թիմը մեծ առաջընթաց է ապրել։ Կանեմ ամեն բան, որպեսզի օգտակար լինեմ ակումբին մրցաշրջանի մնացած հատվածում։ «Դինամոյի» երկրպագուները միշտ աջակցել են ինձ, ինչի համար շատ շնորհակալ եմ», - Բերեզովսկու խոսքը մեջբերում է «Դինամոյի» պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահի նախորդ ակումբը եղել է մերձմոսկովյան «Խիմկին», որի կազմում Բերեզովսկին հանդես էր գալիս 2006 թվականից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ