News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել է Բուլղարիա փետրվարի 4-ից 6-ը մասնակցելու Դան Կոլով - Նիկոլա Պետրով ավանդական մրցաշարին:

Թիմում ընդգրկվել են 11 ըմբիշներ. 60 կգ քաշայիններ Արթուր Մկրտչյանն ու Ալեքսան Միքայելյանը, 66 կգ քաշայիններ Սասուն Ղամբարյանը, Արամ Ջուլֆալակյանը եւ Հովհաննես Վարդերեսյանը, 74 կգ քաշայիններ Վարշամ Բորանյանն ու Արման Պապյանը, 84 կգ քաշայիններ Արթուր Շահինյանը, Տիգրան Սահակյանը, Հրաչ Հովհաննիսյանը եւ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Բուլղարիայի մրցաշարից հետո հավաքականը հիմնական կազմով մրցաշարի կմասնակցի Իրանում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ