News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի արաբական հանրապետության զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Հուսեյն Տանտավիին` Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ են գնացել Եգիպտոսի տասնյակ անմեղ քաղաքացիներ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել մարշալ Հուսեյն Տանտավիին և Եգիպտոսի ժողովրդին, տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ