News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Հովարդ Բերմանը, փետրվարի 2-ին, հանդիպել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ` վերջինիս Վաշինգթոն այցելության ժամանակ: Կոնգրեսականները խնդրել են ավելի մեծ ուշադրություն դարձնել Ջավախքի խնդիրներին:

Իր հերթին, Միխայիլ Սահակաշվիլին պատրաստակամություն է հայտնել աշխատել կոնգրեսականների հետ, որպեսզի հետագայում ավելի շատ ռեսուրսներ ուղարկվի Ջավախք, ընդգծելով, որ ինքն ամբողջությամբ կպաշտպանի ԱՄՆ կողմից տարածաշրջանին լրացուցիչ օգնություն տրամադրելու նախաձեռնությունը, հաղորդում է «Ասպարեզ» թերթը:

«Ես գոհ եմ նախագահ Սահակաշվիլիի հետ քննարկումներից: Նա վճռականորեն աջակցեց մեր խնդրանքին` վիրահայերին լրացուցիչ օգնություն հատկացնելու հարցում»,-հայտարարել է Շիֆը:

Իր հերթին Հովարդ Բերմանը վստահեցրել է, որ ինքը հետագայում եւս կպայքարի Վրաստանում հայերի համար հավասար իրավունքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ