News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանն ու Թբիլիսին լայն հնարավորություն ունեն զարգացնելու գործընկերային հարաբերությունները մշակութային, կրթակական, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում։ Այս մասին այսօր` փետրվարի 3-ին, հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարձր գնահատելով հայ–վրացական հարաբերությունները՝ քաղաքապետն ընդգծել է, որ  երկու ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությունն ու այդ համատեքստում ձեւավորված ավանդույթները վստահաբար հիմք են հանդիսանում բարեկամ երկրների քաղաքների միջեւ գործընկերային կապերի էլ ավելի զարգացման եւ ընդլայնման համար։ Քաղաքապետը կարեւորել է նաեւ փորձի փոխանակումը տեղական ինքնակառավարման բնագավառում։

Դեսպան Շարմանաշվիլին քաղաքապետին վստահեցրել է, որ իր կողմից կանի հնարավորը՝ օժանդակելու Երեւանի եւ վրացական քաղաքների համատեղ ծրագրերին, ինչպես նաեւ գործարար հետաքրքրություն ներկայացնող նախագծերին աջակցելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ