News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սպասվում է, որ 2012 թ. ՀՀ Ազգային Ժողովը օրենք կընդունի արդյունաբերության մասին: Այդ մասին այսօր` փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա կարծիքով` առավել հավանական է, որ օրենքն ընդունի ընտրություններից հետո նոր ձեւավորված խորհրդարանը:

Ըստ Վ. Սաֆարյանի` 2012 թ. Հայաստանը կարող է արտահանել 1.5 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, 2011 թ. 1.3 մլրդ դոլարի համեմատ: Սակայն արտահանման կառուցվածքում անհրաժեշտ է ավելացնել պատրաստի արտադրանքի մասնաբաժինը` հանքահումքայինի փոխարեն:

Վ. Սաֆարյանի տեղեկացմամբ` 2011 թ. պղնձի խտանյութի արտահանումը զգալիորեն աճել է եւ հասել է 124 հազ. տոննայի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ