News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով փետրվարի 6-7-ին Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում կքննարկի տնտեսական համագործակցության հարցեր:

«Սպասվելիք բանակցությունների ուշադրության կենտրոնում ռուս-հայկական առեւտրային եւ ներդրումային համագործոկցության հետագա աճն է», - Ռուսաստանի  վարչապետի  առաջին տեղակալի աշխատակազմից հայտնել են «ՌԻԱ Նովոստիին»:

Երեւանում Զուբկովը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Փետրվարի 7-ին նա բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Զուբկովի այցը Երեւանի եւ Մոսկվայի միջեւ բարձրագույն մակարդակով քաղաքական հագեցած երկխոսության շարունակությունն է: Սոչիում հունվարի 23-ին կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը: 2010-2011թթ. նշանավորվել են պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած պետական այցով (2010թ. օգոստոսի 19-20) եւ Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած պետական այցով (2011թ. հոկտեմբերի 23 - 25): Պարբերական բնույթ են կրում Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումները:

Զուբկովի Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի կունենա նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: 

Ըստ այցի արդյունքների` կողմերը նախատեսում են երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի հայեցակարգ ստորագրել ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ մինչեւ 2020 թվականը:

Վիկտոր Զուբկովի այցը ռուս-հայկական բանակցությունների շարքի սկիզբն է ազդարարում: Այս շաբաթ Երեւան կայցելեն նաեւ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ «Ռոսատոմ» պետընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: 

Ռուսաստանը կայուն կերպով Հայաստանի արտաքին առեւտրային առաջատար գործընկերն է: Այսպես, 2011 թվականի հունվար-նոյեմբերի արդյունքների համաձայն` երկկողմանի առեւտրի ծավալն աճել է 13,3 %-ով, եւ կազմել է 876,7 միլոն դոլար: 

Հայաստանի տնտեսության մեջ Ռուսաստանի կատարած ներդրումները գերազանցում են 2,8 միլիարդ դոլարը, որը կազմում է բոլոր արտաքին ներդրումների համարյա  60%-ը: Ռուսական կապիտալի ներդրման հիմնական ոլորտը տնտեսական, բանկային, հեռահաղորդակցման, լեռնամետաղագործական եւ շինարարական բնագավառներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ